Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 01.04.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի մարտ ամսին կատարած աշխատանքների մասին.
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 01.04.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի ապրիլի 8-ին-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5
Տեղեկանք 01.04.2016
2016 թվականի մարտ ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:
2015 թվականի դեկտեմբերի 11-ին Արցախում զոհված, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, հայոց բանակի լեյտենանտ Վարդան Վարդանյանը եղել է Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի շրջանավարտ: Դպրոցահասակ տարիներին նա աչքի է ընկել իր ուշիմությամբ, կարգապահությամբ ու բարձր պատասխանատվությամբ: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի սիրելի աշակերտի կորստի ծանր ապրումները փարատելու միակ տարբերակը, Վարդան Վարդանյանի անունը հավերժացնելու նպատակով, նրա անունով դասարան անվանակոչելը և դրանով մշտապես Վարդանի ներկայությունը դպրոցի պատմության էջերում ապահովելը դարձավ: Հենց այդ նպատակով մարտի 30-ին դպրոցի դահլճում կազմակերպվել էր ցերեկույթ, որին մասնակցում էին Վարդան Վարդանյանի հարազատները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և դպրոցականներ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 31.03.2016
2016 թվականի մարտի 31-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝
Հաղորդում հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրների վերաբերյալ 30.03.2016
2016 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և