Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

21.02.2017

 2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնն այս այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծուհիներ ՍիլվաԿապուտիկյանին և Մարո Մարգարյանին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների շուրջ 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 100-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 40-ը։
Մրցութային ժյուրիի կազմում էին ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ծրագրի հեղինակ, փառատոնի ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, ժյուրիի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, Եղիշե Չարենցի անվան տուն թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Մարիետա Մակարյանը:
11-ից 14 տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Լարիսա Միրզոյանը, 2-րդը՝ Գնդեվազի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմի Անդրեասյանը, 3-րդը՝ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Արսինե Մկրտչյանը: 15-ից 17 տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Աղավանաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարինե Օհանյանը, 2-րդում՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Դանուղյանը, 3-րդում՝ Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Ստեփանյանը:
Մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին ողջունեց և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57