Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում

16.02.2017

 Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր <<Հայոց արծիվներ>> հասարակական կազմակերպությունը` ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի աջակցությամբ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, <<Ջերմուկ-Գրուպ>> ընկերության հիմնադիր-սեփականատեր Աշոտ Արսենյանի հովանավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ երիտասարդության և սպորտի փոխնախարար, <<Հայոց արծիվներ>> հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը,մարզի համայնքների ղեկավարներ, զինծառայողներ և բազմաթիվ քաղաքացիներ:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և հայրենասիրական ոգով լեցուն պահեր պարգևեց ներկաներին:
Միջոցառման ավարտին   զինծառայողներին նվերներ հանձնվեցին :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12