Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետները հանդիպեցին Վայոց ձորի մարզի ֆերմերիների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ

22.02.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետների հանդիպումը Վայոց ձորի մարզի ֆերմերիների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 90 ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Վայոց ձորի մարզում գյուղոլորտի զարգացման ուղղությունների և խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը, ծննդագիտության և վիրաբուժության ամբիոնի դասախոս, դոցենտ Վրեժ Խոցանյանը, այգեպտղաբուծության և բ/պ ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Արա Հովհաննիսյանը և Երևանի գինու ակադեմիայի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Մուրադյանը:
Բանախոսները նշեցին, որ հանդիպման անհրաժեշտությունը ծագել է գյուղոլորտում 25 տարի առաջ տեղի ունեցած բարեփոխումներից սպասված արդյունքների ոչ բավարար լինելուց: Նրանք ներկայացրին մարզում անասնապահության, պտղարտադրության, գինեգործության և բնամթերքների վերամշակման հնարավոր հեռանկարները: Խոսվեց շուկայական հարաբերությունների, արտադրված և վերամշակված արտադրանքների ապրանքային տեսքն ապահովելու և այլ խնդիրների մասին: Կարևորվեց գյուղատնտեսական կոոպերատիվներ հիմնելու և գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցը:
Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հանդիպման բանախոսներին և նշեցին, որ գյուղոլորտում առկա են դժվար հաղթահարելի, երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ: Բանախոսների կողմից նշվեց, որ հանդիպումը միտված է հենց այդ խնդիրները վեր հանելուն և ոլորտի բարեփոխման ծրագրեր կազմելուն:
Ամփոփելով հանդիպումը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը հորդորեց մասնակիցներին մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին ներկայացնել ներդրումային ծրագրեր, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն և հավանության արժանանալուց հետո կարվեն համապատասխան ներդրումներ: Ս. Թարվերդյանը նշեց, որ ֆերմերներին և գյուղացիական տնտեսությունների ղեկավարներին ծրագրեր գրելու գործում ՀՀ ՎՁ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի կողմից մեթոդական օժանդակություն կցուցաբերվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36