Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

15.02.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որը գլխավորում էր կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ:
Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝

1. 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի քաղաքային վարժարան>>, <<Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց>>,<<Գլաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները:
2. 2016թ.-ի ներքին աուդիտի հատատված ծրագրով իրականացված աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը:

Զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`

Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետում վերացնել և մեկամսյա պարբերականությամբ ներկայացնել թերությունների և խախտումների վերացման մասին տեղեկատվություն:
3. Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ կրթության ոլորտի ՊՈԱԿ-ներում ողջամիտ ժամկետում ապահովել գնումների համակարգողների առկայություն:
4. 2016թ.-ի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությանը տալ հավանություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57