Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին 22.09.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդես եկավ զեկուզումով: Մարզպետը շնոհավորանքի խոսքից հետո ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Վայոց ձորի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, նշեց այդ ընթացքում տնտեսության մեջ տեղ գտած բացթողումները: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց բարեմաղթանքով: Նիստի մասնակիցներին ողջունեց և ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Շնորհավորանքի և բարմաղթանքի խոսքով հանդես եկան նաև վաստակավոր մանկավարժ Կառլեն Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սանամ Մարգարյանը, ուսանող Յուրա Հակոբյանը և այլոք: Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից մի խումբ վայոցձորցիներ արժանացել էին պարգևների: Նախագահական մեդալները պարգևատրվածներին հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նիստի ընթացքում Եղեգնաձորի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, կապիտան Մանվել Մարտիրոսյանը ապրիլյան Քառօրյա պատերազմում ակտիվ մասնակցություն բերած քաղաքացիներին հանձնեց ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի կողմից տրված պատվոգրերը: Նիստն ավարտվեց

Հարգանքի տուրք Հայրենիքի անկախության համար զոհված վայոցձորցիների հիշատակին 21.09.2016
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ մարզային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ այսօր այցելել են Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցիների շիրիմներն ամփոփող >, պսակադրությամբ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած վայոցձորցիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել յուրաքանչյուրի շիրիմին: Այնուհետև պսակադրություն եղավ և ծաղիկներ խոնարհվեցին երկրապահ կամավորականների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Սիրելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում, քանզի այդ օրը մեր ժողովուրդը աներկբա > ասելով անկախության հանրաքվեին, ի լուր մոլորակի այլ ժողովուրդների, պետութունների և միջազգային կառույցների, հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը: Հայտարարեց, որ ընդունում է նախնիների ժառանգությունը, ստանձնում է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը: Սիրելիներս, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սիրելի հայրենակիցներ, անկախացած մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մենք պարտավոր ենք ազգովի՝ համախմբված միասնակամությամբ,

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում 20.09.2016
Սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզային գրադարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին: Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի մանկան բաժինը: Միջոցառման մասնակիցներին ուղջունեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Միջոցառումն սկսվեց Արցախյան ազատամարտում զոհված հայ քաջորդիների հիշատակը հարգելու լռության րոպեով: Այնուհետև ներկայացվեց անկախության ճանապարհը բռնած մեր ժողովրդի անցած 25 ամյա ուղին: Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ: Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և միջոցառման կազմակերպիչներին: Այն եզրափակվեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի շնորհակալական խոսքով:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.09.2016
Այսօր` սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ իմի են բերվում ուսումնական հաստատությունների տարեֆիկացիոն ցուցակները, ինչպես նաև տարվում են ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 19.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, > ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը: Օրակարգում ներառված էր՝