Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

28.02.2017

 Ս/թ փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքի վարչական սահմաններում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող 0.06 հա  գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու և Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցերը:

Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:07:39