Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը հանդիպեց ՀՀ Վայոց ձորի մարզից ներդրումային ծրագրեր ներկայացրած գործարարների հետ

02.03.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, մասնակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի, տեղի ունեցավ հանդիպում Վայոց ձորի մարզից ներդրումային ծրագրեր ներկայացրած գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՎՁ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման բաժնի պետ Լիգիա Ղազարյանը, նույն բաժնի հետազոտողներ Թամարա Հաբեթյանը և Դավիթ Կիրակոսյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Գասպարյանը և մասնաճյուղի ավագ փորձագետ Լիլիթ Հակոբյանը:
Բացելով հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հաջողություն մաղթեց հանդիպման մասնակիցներին, համոզումով, որ քննարկումը կլինի շահագրգիր, իսկ արդյունքները՝ գոհացուցիչ:
Փոխնախարար Արթուր Խաչատրյանը խոսեց Վայոց ձորից ներկայացրած և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մեկնարկների հնարավոր ժամկետների մասին: Հանդիպման մասնակիցները ներկայացրին ծրագրերից ակնկալվող արդյունքների և ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունների մասին:
Փոխնախարարը նշեց, որ արդեն տրվել է ծրագրերի իրականացման մեկնարկը և քայլ առ քայլ կիրականացվեն հավանության արժանացած ներդումային բոլոր ծրագրերի ֆինանսավորումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40