Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

27.02.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները և ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումներում ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերին, Մարտիրոս բնակավայրում տեղի ունեցած սողանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, մարզ ներկրվելիք պարարտանյութի քանակին, խմելու ջրի որակին, առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին, ընթացիկ շաբաթվա մեջ մարզային 5 դպրոցի տնօրենի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար կայանալիք մրցույթներին, համայնքների աշխատակազմերում իրավական հսկողության կազմակերպմանը, համայնքային ծառայողների դրույքաչափերի սահմանումը կարգին համապատասխանացնելուն, տեղական տուրքերի հավաքագրման աճին, գնումների գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետին՝ պարզել թե ինչ ընթացքում է մարզային ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից մայրուղու ասֆալտային փոսերի ժամանակավոր կարգավորման խնդիրները, մինչև հիմնական փոսալցման աշխատանքները:
Մարզի ղեկավարը վերջում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29