Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

10.07.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-աշխատանքներին, Ագարակաձոր-Գնիշիկ ճանապարհի կամուրջների հետագա վերանորոգման աշխատանքներին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք ազոտական պարարտանյութի խմբաքանակին, բերքահավաքի ընթացքին, արտադրված և սպասվելիք բերքի քանակին, գնումների գործընթացին, խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի ազգաբնակչությանն անհարժեշտ տեղեկանքների տրամադրման գործընթացին, համայնքներում առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվության ապահովմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման գործընթացին, դպրոցականների և Խաչիկ ու Եղեգնաձոր համայնքների պատանի երկրապահների ամառային հանգստի կազմակերպմանը, <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի հանրապետական փուլի նախապատրաստման աշխատանքներին, ներդրումային ծրագրերի սուբսիդավորմանը, ներքին աուդիտի բաժնի կողմից մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքին, հողային հաշվեկշռի կազման աշխատանքներին, հողերի նպատակային նշանակությունը փոխելու խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանն անդրադարձավ հուլիսի 29-ին կազմակերպվելիք սանիտարական մաքրման շաբաթօրյակին և այն կազմակերպված անցկացնելու նպատակով հանձնարարեց՝ իրականացնել հնարավոր նախապատրաստական աշխատանքները:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57