Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը
07.07.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներից հանդիսավորությամբ ժամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին վայոցձորցի առաջին զինակոչիկներին:
Ավանդույթի համաձայն, եկեղեցիներում կատարվեց օրհնանքի արարողություն և Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից նորակոչիկներին Խաչեր բաժանվեց:
Զինակոչիկներին ճանապարհելու հանդիսությանը Եղեգնաձորում բարեմաղթանքի խոսք ասացին ՀՀ ՎՁ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Զինակոչիկներին բարի ճանապարհ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեցին տարածքային զինկոմները, ծնողներ հարազատներ:
Զինակոչիկներին ճանապարհ դրեցին ազգագրական և հայրենասիրական երգերի հնչյունների ներքո:










