Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Ծառատնկումներ և այլ հանդիսություններ Ռինդ, Արենի և Շատին համայնքներում

Ծառատնկումներ և այլ հանդիսություններ Ռինդ, Արենի և Շատին համայնքներում 30.09.2016

Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում հյուրընկալվել էր > նախագծի հեղինակ, հայ ազգի բարեկամ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Այցի նպատակը, ինչպես նշեց Լեն Ուիքսը, > նախագծի շրջանակներում մարզի Ռինդ, Արենի և Շատին համայնքներում մի շարք միջոցառումների իրականացումն է: Այս նախագիծը յուրօրինակ հնարավարություն է՝ ուղղված Հայաստանի գյուղական վայրերի և հայկական սփյուռքի միջև կապի ու համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: > նախագծի շրջանակնում Վայոց ձորի Ռինդ համայնքում կազմակերպվել էր յուրատեսակ տոնական միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Ելփին, Չիվա, Արենի համայնքների ղեկավարները, բազմաթիվ վայոցձորցիներ, զբոսաշրջիկներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ խաղողի վազի տեսքով կառուցված > քարակերտ կոթողը բաղկացած է 7 սիմվոլիկ կարասներից: Կառույցի դիզայնի հեղինակն ինքը Լեն Ուիքսն է: Բացման հանդիսավոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 30.09.2016

Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ: Սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Հարգելի հայրենակիցներ, տարեցների միջազգային օրը ևս մեկ անհրաժեշտ առիթ է մեր մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու: Սակայն տարեցներին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանզի մեր ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է ավագ սերնդի նկատմամբ հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը: Բացի դա, մեծագույն բախտավորություն է՝ ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր հարազատների կողքին և դասեր առնել նրանց փորձից, ստանալ նրանց օրհնությունը: Նրանք են մեզ շահել-պահել, իրենց տքնաջան աշխատանքով և արարումով մեզ մեծացրել և մեր մեծանալուն զուգընթաց, հասել ծերության շեմին: Առավել մեծ երջանկություն է նրանց նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք հանդես բերելը, տկարներին խնամելը, ինչպես նրանք են մեզ խնամել, երբ մենք ենք ունեցել դրա կարիքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք հենց նման վերաբերմունք է դրսևորում, սիրով ու երախտագիտությամբ շրջապատում ավագ սերնդի ներկայացուցիչներին:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք 30.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող > ամենամյա մրցանակաբաշխության միջոցառմանը Վայոց ձորի մարզպետարանի կողմից մասնակցած մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին և մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանին: Մարզպետին ներկայացվեց մրցանակաբաշխությանն ստացած > և հավաստագիրը: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բաժնի պետին, կարևորելով բաժնի աշխատանքը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման և հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու գործում: Հ. Սարգսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության ապահովումը քաղաքացիական հասարակության ձևավորման կարևոր բաղադրիչներից է և հույս հայտնեց, որ հետայսու մարզպետարանի աշխատակազմը և ՏՀԿ բաժինը ջանքեր չեն խնայի մարզպետի և մարզպետարանի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման համար:

Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր 29.09.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը , > ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը: Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները:

Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում

Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում 29.09.2016

2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2016 թվականի երրորդ կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների

Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները

Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները 28.09.2016

2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի > ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը և ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, ով նշեց. >:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01