Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

15.03.2017

 Ս/թ մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի  առաջին նիստը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության 4 միավոր 2.03726 հա պտղատու այգին վարելահողի փոխադրելու (չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը) հարցը:

Հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:

Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40