Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

20.03.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների նախագծերի կազման, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, մարզ ներկրվելիք պարարտանյութի բաշխման ժամանակացույցին, մարզին հատկացված պետական պատվերի շրջանակում սոցիալապես անապահով հիվանդների ուղեգրմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը,  կրթության և մշակույթի ոլորտներին, գնումների գործընթացին, քաղաքացիների կողմից ուղարկված դիմումների ուսումնասիրմանը, գործարար ծրագրերի կազմանը և ներկայացմանը, մարզի ավտոճանապարհների փոսային նորոգումների աշխատանքներին, մարզային ենթակայության հաստատություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45