Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հայրենի եզերք>> խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում

21.03.2017

 Մարտի 18-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց <<Հայրենի եզերք>> խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի <<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը:  Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ  օրհնության:Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀԱՊ-ի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը:
Ցուցահանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթով հանդես եկան Եղեգնաձորի մշակույթի տան <<Արմենյան>> երչախմբի սաները, Մարո Սիմոնյանի ղեկավարությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժամանակաշրջանների հայ գեղանկարիչների ստեղծագործություններ, որոնք հիմնականում ներկայացնում էին հայկական բնապատկերներ և գեղատեսիլ վայրեր:
Ստեղծվել էր գեղեցիկ և մտերմիկ միջավայր, որը հուզմունքի և հիացմունքի անմոռաց պահեր պարգևեց մասնակիցներին:
Միջոցառման կազմակերպիչների՝ ՀՀ մշակույթի նախարարության,  ՀԱՊ-ի  և նրա Եղեգնաձորի  մասնաճյուղի աշխատանքը  բարձր գնահատվեց մասնակիցների կողմից և կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսքեր հնչեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:24:52