Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

24.07.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետը նախ խոսեց Վայոց ձորի մարզում անցկացվելիք ՀՀ կառավարության արտագնա նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին:
Ապա մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ոչ միայն հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, այլև հաշվետվություն ներկայացրին 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-աշխատանքների մեկնարկին, խոշորացված կամ խոշորացվող համայնքներում հրատապ խնդիրների լուծմանը, համայնքների կողմից տրված շինթույլտվություններին, բերքահավաքի ընթացքին՝ առանձնապես հացահատիկային մշակաբույսերի հնձին, մարզից արտահանվող մրգի քանակին, ոռոգման խնդիրներին, մարզում առկա գյուղտեխնիկայի շարժին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից իրականացվող մթերումներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, խոտանված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու գործընթացին, հուլիսի 29-ին կազմակերպվելիք հանրապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական ուսումնասիրության խնդիրներին, մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային ուսումնասիրություններին, առողջապահական կազմակերպությունների վերակազմավորման նպատակայնության խնդիրներին, մարզի բնակչության զբաղվածությանը և զբաղվածության մարզային կառույցի գործունեությանը, դպրոցականների ամառային հանգստի երրորդ փուլի կազմակերպմանը, ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության նախապատրաստական աշխատանքներին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, մարզային հողային հաշվեկշռի կազման աշխատանքներին, Մալիշկա համայնքի երեք երեխաներին ՍՕՍ խնամքի գյուղ տեղափոխելուն, ամառային զորակոչի ավարտմանը վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին ՝ ճշտել ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերի քանակը, իսկ հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետին՝ ներկայացնել այն համայնքների ցանկը, որտեղ արոտավայրերի օգտագործման համար վարձակալման գումար չի սահմանվել:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53