Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Հ. Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 13.12.2016
Դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արծարծված հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթվա իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության ընթացքում արդրադարձ կատարվեց մարզի համայնքներում ընթացող սերմացուի պարտքերի մարման գործընթացին, մարզում իրականացվող ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, առողջապահական հիմնարկներում իրականացվող սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքին, հողօգտագործման խնդիրների հետ կապված հարցերին: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխտակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանին հանձնարարեց հետևել մարզի Ջերմուկ և Արենի համայնքներում անցկացվելիք ավագանու նիստերի միասնական տեղեկատվական համակարգով առցանց հեռարձակման աշխատանքների կազմակերպմանը: Մարզպետը խորհրդակցությունն ամփոփեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Նախարար Լոքյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ համատեղ կազմակերպեց քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետը, Եղեգնաձոր, Վայք, Զառիթափ, Վերնաշեն, Գետափ, Ռինդ համայնքների ղեկավարները, մասնավոր ձեռնարկությունների՝ >, >, > ՍՊԸ-ների տնօրենները, ֆերմերներ, ուսանողներ : Նախարարը նշեց

Կայացավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 09.12.2016
Ս/թ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 06.12.2016
2016 թվականի դեկտեմբերի 6-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում 05.12.2016
Դեկտեմբերի 3-ին > հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառման բացման խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին և միջոցառման կայացման գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 05.12.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, մարզ ներկրված դիզելային վառելիքի քանակին, առողջապահական ոլորտի խնդիրներին, հանրակրթական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով կազմակերպվելիք մրցույթներին, մարզային զարգացման ռազմավարության վերլուծությանը, բիզնես ծրագրերում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերին, աուդիտի