Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին

06.04.2017

  Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ ` նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին: Միջոցառումը, որը կրում էր <<Չարենցյան ձեռագրերի պահապան` Ռեգինա Ղազարյան>> խորագիրը, կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանի գլխավորությամբ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Եղիշե Չարենցի անցած դժվարին ուղուց մի փոքրիկ դրվագ՝ նրա ձեռագրերի պահպանման պատմությունը` վեր հանելով նաև հայ ժողովրդի մեկ այլ արժանի զավակ Ռեգինա Ղազարյանի մարդկային և հոգևոր արժանիքները նաև: Միջոցառման հյուրերն էին թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանն իր շնորհակալական խոսքից հետո փոքրիկ դաս վարեց 6-րդ դասարանի աշակերտների հետ: Պարզվեց, որ աշակերտները ոչ միայն յուրացրել էին, այլև տպավորվել այդ գեղեցիկ գրականության դասից, որը նրանք գրական տոն էին համարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28