Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

06.04.2017

 Սիրելի՛ տիկնայք, մայրեր ու քույրեր.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ձեզ՝ հազար-հազար խաղաղ գարուններ, չխամրող գեղեցկություն, մշտավառ սեր:

Դարեր ի վեր մայրը հայ ընտանիքում եղել է սիրո ու պաշտամունքի արժանի, ում նկատմամբ մշտապես տածվել է գորովանք ու հոգածություն: Այսօր էլ Ձեր զավակները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին,  քույրերին  ու դուստրերին:

Սիրելի՛ մայրեր, անհերքելի փաստը է, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին: Ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման  հենասյուներից մեկը մեր ընտանիքներում հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել  ազգային հոգեկերտվածքը:  Նրանք են հայկական  ուրույն դիմագիծը  փոխանցել իրենց զավակներին, դառնալով սերունդներին կապող ոսկե օղակը:

  Թանկագի՛ն մայրեր, մաղթում եմ, որ միշտ մնաք հայուհու  առաքինի կերպարի մեջ, որպես յուրաքանչյուր ընտանիքի  հպարտություն:

Սիրելինե՛րս, մաղթում եմ, որ Ձեր աչքերը երբեք չթացվեն, այլ  փայլեն ու տուն կանչող   փարոսի լույսը դառնան Ձեր զավակների ճանապարհներին:  

Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, աշխատանքային հաջողություններ, անամպ երկինք ու խաղաղ կեցություն:

Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական հարատև լույսով ու սիրով  պարուրված լինեն Ձեր ընտանիքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:26:41