Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

04.04.2017

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները և ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումներում ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերին,  գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման և գարնանացան գարու սերմի բաշխման խնդիրներին,  դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական  փուլի մասնակցությանը,  համայնքների աշխատակազմերում իրավական հսկողության կազմակերպմանը, մշակութային միջոցառումների կազմակերպմանը, տեղական տուրքերի հավաքագրմանը, գնումների գործընթացին վերաբերող հարցեր:

Մարզի ղեկավարը վերջում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13