Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված ՀՀ Վարչապետի հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետ Հարություն Սարգսյանը խոսեց դեկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին վարչապետի կողմից արված նկատառումների և հանձնարարականների մասին: Մարզպետը լսեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ֆինասական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունների պետերի հաղորդումները՝ առաջիկայում վարչապետի կողմից արված նկատառումներից և հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերի և միջոցառումների վերաբերյալ: Հ Սարգսյանը հանձնարարեց

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.12.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, առողջապահական և կրթական ոլորտների խնդիրներին, մարզային զարգացման ռազմավարության վերլուծությանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը 19.12.2016
Ս/թ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը, հետևյալ օրակարգով.
Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 16.12.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորման ենթակա ներդրումային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին: Զեկուցվել է աշխատանքների ընթացքը:

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 14.12.2016
2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 201 քաղաքացի, ընդունելության էին եկել 201-ը: Ընդունելության եկած 200 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր պետպատվերով վիրահատություն անցնելու հարցով, որի դիմումը ևս բավարարվեց:

Քննարկում Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության մշակման ուղությամբ 14.12.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազամավարության մշակման հետ կապված հանրային լսում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Յուրի Խաչատուրովը, Եվրոպական Միության ,,Էկորիս Նիդերլանդներ Բի Վի ,, տեխնիկական աջակցության թիմի գլխավոր փորձագետ Ալեք Կարաևը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների ղեկավարներ, մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները, հասարակական կազմակերպությունների, ՓՄՁ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին, մարզպետ Հ. Սարգսյանը կարևորեց ռազմավարության մշակման ընթացքում մարզի շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը և մասնակցությունն այդ գործընթացում: ,,Նման քննարկումները հնարավորություն են ստեղծում վեր հանել մեր մարզի ուժեղ և թույլ կողմերը, նախանշել մարզի զարգացման գերակա ուղությունները, որոնք կնպաստեն Վայոց ձորի համաչափ և շարունակական զարգացմանը>>,- նշեց մարզի ղեկավարը: