Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի միջնակարգ դպրոցը մարզը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում
09.10.2026
Հոկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզում անցկացվել է <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման <<Հնգամարտի>> մարզային փուլը։ Մասնակցել են համայնքային փուլերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը։
Համառ և գեղեցիկ պայքարի արդյունքում լավագույնը Արենիի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին Արփիի և Հերհերի միջնակարգ դպրոցները։
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներն արժանացան ԿԳՄՍՆ գավաթների և հավաստագրերի։ Արենիի միջնակարգ դպրոցը մարզը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում։
2026 թվականին անցկացվող <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման նպատակներն են արմատավորել սովորողների շրջանում առողջ ապրելակերպը , դաստիարակել ֆիզիկապես կոփված երիտասարդներ:
Տեսանյութը՝ https://www.facebook.com/share/v/1F6MpvKMht/


