Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի աշակերտները մասնակցել են «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին»

06.10.2026

   Օրերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը մարզպետի աշխատակազմում հյուընկալել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մի խումբ աշակերտների՝ տնօրեն Արթուր Կարապետյանի և դասատու Մարինե Սարգսյանի գլխավորությամբ։
   Դպրոցը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների ու տարածաշրջանային լեզվի հարցերով համատեղ հանձնաժողովում հայկական փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանի հրավերով մասնակցել էր «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին»: 8 աշակերտները հանդես են եկել «Հայաստանի երաժշտությունը» հատուկ համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայկական ավանդական երաժշտությունն ու ազգային նվագարանները:
Վասիլ Ասլանյանը շնորհավորեց նրանց, կարևորեց մարզի մշակութային կյանքը նաև միջազգային բեմերում պատշաճ ներկայացնելը, երիտասարդ երաժիշտներին նոր հնարավորությունների ընձեռումը, հայապահպանության և մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Մարզպետի տեղակալը հյուրերին հանձնեց Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրեր Լեհաստանի Հանրապետությունում տեղի ունեցած «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնի» ընթացքում գեղեցիկ և տպավորիչ կատարումներով հանդես գալու, Վայոց ձորի մարզը և հայկական երաժշտարվեստը լավագույնս ներկայացնելու համար

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 17:11:44