Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մասնաճյուղերի սաները մասնակցել են  Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին

Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մասնաճյուղերի սաները մասնակցել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին 27.01.2017

Ս/թ Հունվարի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից մասնակցել են մոտ 650 պատանի շախմատիստներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարսնաճյուղի ղեկավար Հարություն Սարգսյանի օժանդակությամբ հուշամրցաշարին մասնակցել են նաև շախմատի ակադեմիայի Վայքի (մարզիչ՝ Նաիրի Հունանյան) և Եղեգնաձորի (մարզիչ՝ Աշոտ Խուդավերդյան) մասնաճյուղերի սաները՝ տարբեր տարիքային խմբերով՝

Տոնական միջոցառում նվիրված  Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին

Տոնական միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին 27.01.2017

Այսօր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր դպրոցի սաների ուժերով: Ներկայացվեց Հայոց հաղթանակած բանակի անցած ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր, գործիքային կատարումներ: Համերգի ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը: Շնորհավորանքի և շնորհակալության խոսքով միջոցառումն ավարտեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա  կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2017

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ին մեր ժողովուրդը նշում է Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Բանակի տոնն ամենքինս է, այն մտնում է յուրաքանչյուր հայկական ընտանիք, իր հետ բերելով պաշտպանված լինելու զգացողություն: 2017 թվականը մեր բանակի համար հոբելյանական տարի է, քանզի բոլորում է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը: Հայկական բանակը ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում՝ կամավորական ջոկատների տեսքով, և Արցախի ազատագրման պայքարում կազմավորվեց որպես կանոնավոր բանակ: Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն ոչ միայն արժանիորեն կրում է Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակի դափնին, այլև հ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 26.01.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և > ծրագրի համակարգողներին (Քրիստինե Բաղդասարյան, Արտյոմ Հախնազարյան): Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ինքն անձամբ և մարզպետարանի ողջ աշխատակազմը պատրաստակամ են մարզի համայնքների նախադպրոցական կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով կազմակերպվող ցանկացած համագործակցության: Քննարկվեց Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր և Վայք համայնքներում >-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից մեկնարկող > ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման և միջոցառումների կազմակերպման գործընթացին վերաբերող հարցեր։ Նշենք, որ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2016թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2016թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը 25.01.2017

Հունվարի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2016թ. գործունեության հաշվետվությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք: 2016թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Տիգրան Պետրոսյանն իր զեկույցում վստահեցրեց, որ ՎՁՄՓՎ-ն 2016 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես կատարել են: ՎՁՄՓՎ պետը տեղեկացրեց,

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 24.01.2017

Ս/թ հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-03 17:59:21