Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսմեկյան միջոցառումներ Վայոց ձորում

02.06.2017

  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Վայոց ձորի մարզի համայնքներում, կրթական, նախակրթական, մարզական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ ողջունել, բարեմաղթանքներ հղել, օրհնության խոսք հնչեցրել և վայելել երեխաների մասնակցությամբ միջոցառումների բերկրանքը:
Մենք նույնպես միանում ենք ջերմորեն հնչած բոլոր բարեմաղթանքներին և սրտանց ասում ենք՝ սիրելի երեխաներ, մեր կյանքի գարուններ, թող գարնանային տրամադրությունն ու զարթոնքը մշտապես լինեն ձեր կյանքի ուղեկիցները, և ապրեք խաղաղ երկնի նեքո, անհոգ ու երջանիկ, շրջապատված անսահման հոգատարությամբ ու անսահման սիրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34