Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 19.01.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ > հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսան Ավագյանի հետ: Հանդիպման նպատակը > դրամաշնորհային ծրագրի իրագործման մանրամասների և ընթացի քննարկումն էր: Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինասնսավորվում է Եվրոմիության Հայաստանի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության և մարզային գործընկերների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.085.000 եվրո, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 375.000 եվրո, Եվրոմիության դրամաշնորհը՝ 1.500.000 եվրո, իսկ դիմող հասարակական կազմակերպությունների համաֆինանսավորումը՝ 210.000 եվրո: > ծրագիրն իրականացնում է Վենետիկի համալսարանը (Իտալիա), որի հայաստանյան գործընկերը Վայոց ձոր մարզի

Տեղի է ունեցել 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը 17.01.2017
4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները: Ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Զեկույցների միջոցով ներկայացվել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման առանձնահատկությունները: Մանրամասն զեկուցվել է նաև

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 16.01.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ ընթացիկ տարվա գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին սպասվելիք շինարարական աշխատանքներին, ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, կանխատեսվող ցանքատարածություններին, գյուղատնտեսական մեքենա-տրակտորային կայանների ստեղծմանը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազման և ժամկետներին, առողջապահական, կրթական, հողօգտագործման ոլորտների խնդիրներին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը 13.01.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:

Հունվարի 12-ին Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինկոմիսարիատից նույնպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Վայք քաղաքի Սուրբ Տրդատ եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները, նորակոչիկների հարազատները: Նորակոչիկներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: