Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ համերգ Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցում

06.06.2017

Հունիսի 5-ին Աղավնաձոր համայնքում տեղի ունեցավ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի և Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի սաների համատեղ համերգը:
Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի աշակերտները հանդիսատեսին մատուցեցին հայ, ռուս և արտասահմանյան դասականների գործեր:
Հարկ է նշել, որ միասնական համերգի ժամանակ ելույթ ունեցան Գյումրիի <<Վերածնունդ>> 9-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրներ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի աշակերտներ Ռոբերտ Այվազյանը (1-ին մրցանակ, դուդուկ) և Ջեմմա Խալաթյանը (4-րդ մրցանակային տեղ, ֆլեյտա):
Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդես եկան հայկական ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով: Արվեստի դպրոցը կազմակերպել էր նաև դպրոցի սաների ձեռագործ և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:
Համերգի ավարտին համերգի մասնակիցներին շնորհակալական խոսք ասացին Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանը և Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ներսիկ Մելքոնյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:24:52