Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
06.06.2017
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք աշխատանքներին, համայնքներում տրվող շինթույլտվություններին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործողությունների շարունակականության ապահովմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխմանը, ՀՀ ԳՆ –ի և <<Խաղողագործների հիմնադրամի>> կողմից ս/թ հունիսի 7-ին մարզպետարանում կազմակերպվելիք միջոցառման նախապատրաստական աշխատանքներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների ընթացքին, ազգաբնակչությանը հատկացվող հրատապ օգնությանը, միասնական և ավարտական քննություններին, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպմանը, ավտոճանապարհներին ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, ՀՀ ՎՁ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքին, հողօգտագործման բնագավառին, Մալիշկա համայնքում առանց մայրական խնամքի մնացած անչափահաս երեխաների հետագա խնամքը <<ՍՕՍ մանկական գյուղեր>> ՀԲՀ-ում կազմակերպելու խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց մարզպետի տեղակալ, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի աշխատանքներն իրականացնող մարզային հանձնաժողովի նախագահ Սամվել Թարվերդյանին՝ ուշադրության կենտրոնում պահել ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքները, իսկ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ ապահովել շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում կազմակերպվելիք տոնավաճառներին մարզի գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:






