Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

02.10.2017

  Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքին, սպասվելիք շինաշխատանքների նախագծերի համար հայտարարված մրցույթ արդյունքում նախագծեր կազմող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքին, Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրով մարզի համայնքներում իրականացված աշխատանքների համաֆինանսավորման խնդիրներին վերաբերող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկեց քաղաքաշինության վարչության պետին՝ նախագծերն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելել վերանորոգվելիք կառույցներ և որպես պատվիրատու կազմակերպություն մասնակցել նախագծերի կազման նախնական աշխատանքներին:
Այնուհետև քննարկվեց մարզում արտադրված դեղձի, խնձորի, խաղողի մթերումների և աշնանացանի ընթացքին, մարզի համայնքների աղբահանության աշխատանքներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական և այլ եկամուտների հավաքագրմանը, նոր ներդրվելիք էլեկտրոնային առողջապահական ծրագրին մասնակցելու հետ կապված խնդիրներին, մարզային բուժհատատություններում սկրինինգային ուսումնասիրություններին, <<Տարվա ուսուցիչ>> մրցույթի կազմակերչական աշխատանքներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների մարզական մրցույթի տարածաշրջանային փուլերի կազմակերպման աշխատանքներին, dasaran.am կայքի շնորհանդեսին մասնակցության հարցերին և Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր:Ներկայացվեց ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող ավագանիների որոշումները,որոնք հետ են վերադարձվել ուղղումներ կատարելու նպատակով:
Քննարկվեց զարգացման ծրագրերին, ճանապարհաշինական խնդիրներին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների գրանցման գործընթացին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01