Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-համերգ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ֆիլիպ Բալոյանի ծննդյան 65 ամյակին

02.10.2017

 Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Ֆ. Բալոյանի 65 ամյակին նվիրված մեծարմաm հուշ-երեկո:
Ֆ. Բալոյանը շուրջ 33 տարի ղեկավարել է եԵղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը:   Այդ  տասնամյակների ընթացքում  Ֆիլիպ Բալոյանը   տոնական և պաշտոնական միջոցառումների ժամանակ բազմիցս հանդես է եկել ինչպես հայկական, նմանապես և համաշխարհային դասական երգարվեստի գլուխգործոցների կատարումներով, որոնց շնորհիվ վայոցձորցիները հաղորդակից են եղել, սիրել ու  գնահատել դասական երգարվեստը:

Բազում տաղանդավոր զավակներ ծնած Վայոց ձորն իրավամբ հպարտանում է նաև իր տաղանդավոր Ֆիլիպ Բալոյան զավակով, որ հայկական մշակույթը ներկայացրել է նաև ԽՄ մի շարք երկրներում և  իր գործունեության համար արժանացել ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը :

Նա լավագույն մանկավարժ էր, ընտանիքի հոգատար հայր, սիրված  ամուսին և հասարակության արժանավոր անդամ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա վայոցձորցիների սրտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29