Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին

02.10.2017

  2017 թվականի հոկտեմբերի 1-ին Ծերերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին:
Մարզի միակ 100 ամյակն անցած Սիրուշ տատիկն ունեցել է 6 երեխա և նրանց հետ ծնողական սիրով խնամել ու մեծացրել է նաև ամուսնու մայրակորուստ 3 զավակներին:

Այսօր Սիրուշ Մարգարյանն ունի 26 թոռներ, որոնց մասին շատ սիրով էր խոսում: 112-ամյա Սիրուշ տատիկն իր երկարակեցության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը: Հյուրերի հետ զրույցում նրա դուստր Դոնարա Մարգարյանը նշեց, որ Սիրուշ Մարգարյանի առողջության գրավականը նրա առողջ սննդակարգն է եղել:
Մ. Հարությունյանն էլ ավելի ամուր առողջություն է մաղթել Սիրուշ Մարգարյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28