Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.06.2017

2017 թվականի մայիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2017

Սիրելի երեխաներ: Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ: Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնն այս կրկին վերարթնացնում է յուրաքանչյուր երեխայի երջանիկ լինելու իրավունքի և ընտանիքի, հասարակության ու պետության կողմից այդ իրավունքի իրացման համար երջանիկ միջավայրի ապահովման խնդիրը: Մանկական երջանկության միակ և ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Իսկ ընտանիքների երջանկության գրավականը առողջ մտածելակերպով հասարակություն և ամուր պետականություն ունենալն է, որի համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի մեկտեղումը: Երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած վերաբերմունքով է պայմանավորված հասարակության վաղվա օրը կերտողների արժեհամակարգի ձևավորումը, նրանց ապագա կյանքն ու նվիրվածությունը թե ընտանիքին, թե հայրենիքին: Բոլոր ընտանիքներին մաղթում եմ սեր ու

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը 31.05.2017

Վայքի ավագ դպրոցը որակավորվել է որպես Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի թեկնածու Վայոց ձորի լավագույն դպրոց:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանին 31.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սամվել Լալայանին, ֆրանսիահայ գործարար Ժակ Հակոբ Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդականը և Արենի համայնքի ղեկավարը: Նշենք, որ այս փոխայցելությունը կայացավ Արենի և Բանդոլ քույր քաղաքների համագործակցության հաստատման շրջանակներում: ՀՀ Վայոց ձորի պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 24-ից 28-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Բանդոլ քաղաքում Վայոց ձորի պատվիրակությանը հյուընկալելու և համագործակցություն հաստատելու պատրաստակամության համար: Սամվել Լալայանը նշեց

Մանկական թատերական փառատոն՝ Վայոց ձորում

Մանկական թատերական փառատոն՝ Վայոց ձորում 30.05.2017

Մայսի 29-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում անցկացվեց Մանկական թատերական փառատոն: Փառատոնն իրականացվեց մարզի մշակութային ծրագրերի շրջանակներում՝ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Փառատոնին մասնակցելու համար հայտագրվել էին 5 թատերական խմբեր մարզի տարբեր համայնքներից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և բազմաթիվ թատերասներ: Փառատոնի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 30.05.2017

Մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, վարչության գլխավոր մասնագետը, Արենի, Ռինդ և Խաչիկ համայնքների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 17:34:41