Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

07.11.2017

 2017 թվականի նոյեմբերի 1-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենները:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Հերհերի միջնակարգ դպրոց>>, <<Մարտիրոսի միջնակարգ դպրոց>>,<<Հորբատեղի հիմնական դպրոց>>, <<Հերմոնի հիմնական դպրոց>>,<<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:

Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները ողջամիտ ժամկետում վերացնել:
3.Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում համապատասխան միջոցներ ձեռնարկել կազմակերպությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ, մեղավոր անձանց նկատմամբ կիրառելով համապատասխան կարգապահական տույժեր: Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ կազմել ներքին հսկողության համակարգի նախագիծ, ՀՀ ֆինանսների նախարարի 17.02.2012թ.-ի թիվ 143-Ն հրամանով հաստատված կարգի 197-րդ կետի համաձայն, որով ապահովվում է աշխատակիցների գործառույթների հստակ տարանջատման առկայություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40