Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

07.11.2017

 Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվելը Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով իրականացված շին-վերանորոգման աշխատանքների ավարտման և սպասվելիք շին աշխատանքների նախագծերը կազմող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, 2010-2015 թ.թ. դպրոցաշինական աշխատանքների, մարզի համայնքներ քաղաքաշինության վարչության աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքի մասին: Մարզպետը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց՝ ներկայացնել այն համայնքների ցուցակը, որտեղ ամենաշատ ներդրումներ են կատարվել, ինչպես նաև ներկայացնել թե ներդրումների արդյունքում տվյալ համայնքներում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել:
Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց մարզում կատարված աշնանացանի, կանխատեսվելիք ցանքատարածությունների և գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Մարզպետը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ տեղեկություն ներկայացնել համայնքներում առկա գյուղտեխնիկայի վերաբերյալ: Քննարկվեց մարզի խոշորացված համայնքների աշխատակազմերի աշխատանքները կազմակերպելու հետ կապված խնդիրներն ու հարցերը: Քննարկվեցին նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Ներկայացվեց մարզային բուժհատատություններում տիրող իրավիճակը և բնակչությանը մատուցվող բուժական ծառայությունների, առանձնապես պետական պատվերով հատկացվող դեղերի տրամադրման գործընթացի հետ կապված հարցեր: Քննարկվեց նաև քաղաքային վարժարաններն ավագ դպրոցներին միավորելու գործընթացին վերաբերող խնդիրները:
Ներկայացվեց աուդիտի ուսումնասիրությանը, հողօգտագործման բնագավառում՝ հողային ֆոնդի հաշվետվությանը, հողերի նպատակային նշանակության փոփոխմանը, ինչպես նաև մի շարք անապահով ընտանիքների երեխաների կարիքի գնահատման աշխատանքներին վերաբերող և Վայք քաղաքի մեկ ընտանիքի կողմից երեխայի որդեգրման իրավունքի ձեռք բերման գործին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40