Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում անցկացվեց ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլը

09.11.2017

 Եղեգնաձորի ավագ դպրոցում կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Այն այս տարի կրում է <<Արցախյան Ազատամարտ 30>> խորագիրը:
Փառատոնի բացմանը բովանդակային հանդիսավորություն հաղորդեց մարզի սահմանապահ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի <<Պատանի երկրապահ>> խմբի մասնակցությունը՝ խորհրդանիշերով և երկրապահի համազգեստով: Ներկաներին ողջունեց փառատանի պատասխանատու քարտուղար և ժյուրիի նախագահ Մարիետա Մակարյանը: Այնուհետև մրցույթ փառատոնի թեմայի վերաբերյալ բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոբի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Փառատոնը բացվեց Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի <<Պատանի երկրապահ>> խմբի կողմից գյուղին նվիրված հիմնի կատարումով: Փառատոնի մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Փառատոնի ներդպրոցական փուլին մասնակցել են մարզի կրթական հաստատությունների շուրջ 2000 աշակերտներ: Փառատոնն անց է կացվել 2 տարիքային խմբերով` 11-14 և 15-17 տարեկանների խմբեր: Մարզային կիսաեզրափակիչ փուլին մասնակցեցին ներդպրոցական փուլում աչքի ընկած 42 լավագույն ասմունքողներ` 11-14 տարիքային խմբից` 20 աշակերտ, իսկ 15-17 տարիքային խմբից` 22 աշակերտ:
Մասնագիտական ժյուրիի գնահատականներով 7 աշակերտներ արժանացան փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Մրցանակային տեղեր գրաված աշակերտները ներկայացնում են ներքոնշալ դպրոցները.
15-17 տարիքային խումբ`
1-ին հորիզոնական` Աննա Հակոբյան- Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց,
2-րդ հորիզոնական ` Անահիտ Մովսիսյան- Եղեգնաձոր (Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջ), 3-րդ հորիզոնական ` Աղավնի Աղաբաբյան- Խաչիկի միջնակարգ դպրոց:
11-14 տարիքային խումբ`
1-ին հորիզոնական՝ Անի Ղարիբյան- Ագարակաձորի միջնակարգ,
2-րդ հորիզոնական՝ Սյունե Կիրակոսյան-Քարագլխի միջնակարգ,
3-րդ հորիզոնական՝ Աստղիկ Հակոբյան- Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց:
Լրացուցիչ՝ կրտսեր տարիքի ևս մեկ աշակերտ` Մարսելիա Պետրոսյան-Արենիի միջնակարգ դպրոց

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29