Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Լոքյան . <<ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը>>

10.11.2017

 Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. <<Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ>> խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: <<Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ>> համաժողովի նպատակն է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ ձևավորել:

Համաժողովի բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորելով ներկաներին Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ, կարևորել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի ներկայությունը: «Տիկին Մոսլեր-Թյորնստրյոմի ղեկավարած թիմը, որը ժամանել է մեր երկիր, շատ ինտենսիվ աշխատում է մեր համայնքների հետ և լրջագույն մասնակցություն ունի այն բարեփոխումների ընթացքում, որն իրականացվում է մեր երկրում: Բոլորիս համար հստակ է. ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը: Մենք մեր երկրում անսահմանափակ իշխանություն ենք տվել ՏԻՄ-երին, օրենքով ոչ մի մարմին չունի այնպիսի պաշտպանվածություն, ինչպիսին ՏԻՄ-երն են:Այն Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է, զարգացել է: Ձևակերպել, որ մենք սրանով ավարտել ենք այն լրջագույն խնդիրները, որոնք մենք ունեինք համայնքներում՝ կարող ենք ասել ոչ: Վերջին շրջանում սկսված բարոփեխումները, ես կարծում եմ, լավագույն ուղիներից մեկն է, որն առաջիկայում համայնքներում պետք է բերի տնտեսության, ծառայությունների բարելավման»,-ասել նախարար Լոքյանը: Նրա խոսքով, շատ կարևոր է այն ճանապարհային քարտեզը, որը ստորագրվել է ԵՄ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ, և այսօր էլ մշտադիտարկում է լինում, թե ինչպես են իրականացվում բարեփոխումները: «Կան շատ թերություններ տեղական ինքնակառավարման համակարգում, բայց Կառավարությունը որդեգրել է բարեփոխումների մի մեծ շղթա, որը մենք իրականացնում ենք և այդ բարեփոխումների արդյունքում մեզ օգնում է ԵԽ կոնգրեսը՝ իր տարածքային և տեղական իշխանությունների համակարգի մակարդակով: Մենք այսօր ստացել ենք որոշակի օժանդակություններ կատարելու իրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կբերեն դոտացիայի իրական նպատակաուղղմանը համայնքներին, նրա ճշգրիտ հաշվառմանը, սուբվենցիաների տրամադրման մոտիվացիայի ձևավորմանը և այլն: Մենք այսօր փոխում ենք որոշակի մասով տարածքային կառավարման ընդհանուր մոդելը Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր»,-ասել նախարար Լոքյանը: Շարունակելով խոսքը նա նշել է, որ Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը իր հետ բերել է նաև այդ ոլորտում հասարակական կազմակերպությունների կայացմանը, և նախարար Լոքյանը շնորհավորել է Հայաստանի համայնքների միությանը՝ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, նկատել, որ կազմակերպությունն օգնում է բազմաթիվ հարցերում:
Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը նույնպես շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Համայնքների միությանը, ներկաներին Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ, ասել, որ այցի ընթացքում արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
«Ես տեսնում եմ, թե կենտրական և տարածքային իշխանություններն ինչպես են ջանքերը միացնում՝ ուժեղացնելու տարածքային կառավարումը, ինչը ժողովրդավարության համար շատ կարևոր է: Միայն իշխանության մեկ ճյուղը չէ, որ պետք է կառավարի երկիրը; Տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պետք է գտնվեն երկխոսության մեջ մյուս մարմինների հետ: «Հուսով ենք, որ այս համաժողովը կարևոր է երկխոսության համար: Ոչ բոլոր երկրներն են նշում տեղական ինքնակառավարման մարմինների տոնը և, այսպիսով` Հայաստանը ներկայացնում է ժողովրդավարությունը համայնքներ բերելու իր հանձնառությունը»,-ասել է Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը: Նա հավասարապես կարևորել է ՏԻՄ-երին խորհրդատվություն ներկայացնելը և ասել, որ Կոնգրեսը սերտորեն աշխատում է Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ:
Համաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում ապակենտրոնացման անհրաժեշտության մասին հարցերը, Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը:

Հավելյալ տեղեկություններ

ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից 2015թ. սեպտեմբերի 15-ին հաստատված Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրի մի ամբողջ գլուխ վերաբերում է տեղական ժողովրդավարությանը: 2016թ. հունիսի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանն ու Կոնգրեսի նախագահ Ժան Կլոդ Ֆրեկոնը ստորագրել են հետմոնիթորինգային ճանապարհային քարտեզը` կյանքի կոչելու Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ 2014թ. մարտի 9-ին` ԵԽ կոնգրեսի տեղական պալատի կողմից ընդունած 351 ռեկոմենդացիան:
ԵԽ կոնգրեսը եվրոպական քաղաքական ասամբլեա է, որի եվրոպական 47 պետությունների շուրջ 200.000 իշխանություններ ներկայացնող 648 անդամներն ընտրովի պաշտոններ են զբաղեցնում (ռեգիոնալ կամ մունիցիպալ խորհրդի անդամներ, համայնքապետներ կամ ռեգիոնալ իշխանությունների նախագահներ): Հայաստանը Կոնգրեսում ներկայացված է 4 անդամներից և 4 փոխարինողներից բաղկացած պատվիրակությամբ: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն է:

Աղբյուրը՝ http://www.mtad.am, 10.11.2017

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40