Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը

13.11.2017

 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 127 քաղաքացի, ընդունելության էին եկել 129-ը:

Ընդունելության եկած 126 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով:  Երկու քաղաքացիներ դիմել էին առողջարանային բուժման խնդրանքով: Նշված քաղաքացիներին ուղեգրեր է տրամադրվել:

Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատանքի խնդրանքով դիմած քաղաքացու հարցն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17