Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

14.11.2017

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվելը Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզում ծավալված շին-աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալների մասին: Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց մարզում կատարված աշնանացանի կանխատեսվելիք ցանքատարածությունների (այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազման միտում ունի) և գարնանացանի նախապատրաստական աշխատանքների, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից 2016 թվականի համեմատ մոտ 700տ ավել մթերումներ իրականացնելու վերաբերյալ: Քննարկվեց, ըստ մեթոդական ուղեցույցի ցուցումների, մարզի խոշորացված համայնքների աշխատակազմերի աշխատանքները կազմակերպելու հետ կապված խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև Արենի, Գլաձոր և Եղեգիս խոշորացված համայնքների ավագանիների առաջին նիստերի կազմակերպման ժամանակացույցը: Քննարկվեցին նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Ներկայացվեց մարզային բուժհատատություններում պետական պատվերով իրականացվող ծառայությունների և բնակչությանը վճարովի մատուցվող բուժական ծառայությունների որակին և գանձումների ընթացքին վերաբերող հարցեր: Ներկայացվեց քաղաքային վարժարաններն ավագ դպրոցներին միավորելու գործընթացին վերաբերող խնդիրները, առանձնապես վարժարաններում աշխատող ուսուցիչներին դասաժամերով ապահովելու, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը: Նշվեց զարգացման ոլորտային ծրագրերի կազման աշխատանքներին աջակցելու, գյուղացիական տնտեսությունների կողմից ստացված վարկերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը: Իրավաբանի կողմից տեղեկություն ներկայացվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում  ֆինանսի անհամապատասխան օգտագործման և բաժնի կողմից Խնձորուտի կողմից սերմացուի պարտքի վերադարձման հարցով դատական նիստին մասնակցության մասին: Քննարկվեց հողօգտագործման բնագավառին, ճանապարհաշինության 2018 թվականի ծրագրերին, Ռինդի, Սերսի և Արտավանի դպրոցներում աուդիտի ուսումասիրություններին, Եղեգնաձորում՝ մեկ ընտանիքի կողմից երեխայի որդեգրման իրավունքի ձեռք բերման գործին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57