Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

15.11.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի մի խումբ անդամների (Գրիգոր Գրիգորյան, Սերյոժա Գասպարյան, Վարդիթեր Գևորգյան, Վարդգես Խանոյան) հետ:
Մարզպետը ողջունեց մասնաճյուղի ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթեց նրանց ստեղծագործական կյանքում: Վայոցձորցի գրողները հայտնեցին, որ մասնաճյուղին անդամակցում են ավելի քան 17 ստեղծագործող: Մարզպետը հետաքրքրվեց մասնաճյուղի գործունեությամբ ու խնդիրներով:
Հյուրերը տեղեկություն ներկայացրին վերջին տարիներին տպագրված գրքերի և հրապարակված այլ նյութերի մասին, ինչպես նաև խոսեցին մասնաճյուղի անդամների ուժերով կազմակերպված միջոցառումների մասին:
Ամփոփիչ խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպման ու ջերմ զրույցի համար, հորդորելով՝ աշխուժացնել մասնաճյուղի գործունեությունը, այն էլ ավելի տեսանելի դարձնելով մշակութային հասարակայնության առավել լայն շերտերի համար:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը կառույցի աշխատանքներին օժանդակելու և մասնաճյուղի հետ ավելի սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58