Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում

Խորհրդակցություն <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում 15.05.2017

Վայոց ձորի մարզում > ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ՝ 10.05.2017թվականի թիվ 41 որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԳՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Մարզում հայտարարված սանիտարական մաքրման միամսյակի ընթացքի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին

Իրազեկում

Իրազեկում 15.05.2017

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ հուշաթերթ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2017

Սիրելի հայրենակիցներ: Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Վայոց ձորի ողջ ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը հայ ժողովրդի համար սրբության սրբոց է, ազգային արժեհամակարգի պահպանման և անհատի ձևավորման յուրահատուկ դարբնոց: Ընտանիքը տուն է ու օջախ, որի ամրությունը պայմանավորված է օջախում տիրող սիրով ու միմյանց նկատմամբ տածած ուշադրությամբ ու հոգատարությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզի

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին 09.05.2017

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ և մասնակցությամբ՝ երկրապահ կամավորականների ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղեգնաձորի բնակիչների, տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին: Միջոցառումն սկսվեց թեմատիկ համերգով, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուժերով:

Միջոցառում նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին

Միջոցառում նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին 09.05.2017

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթ` > խորագրով: Մասնակիցները և հյուրերը 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը, Հայրենական պատերազմի վետերան` Ս. Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Ցերեկույթին ներկայացվեց հայ ժողովուրդի անցած ուղին, սկսած Հայրենական Մեծ պատերազմից, Շուշիի փառապանծ ազատագրումից մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 16:35:25