Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը

18.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիլճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և դպրոցների տնօրեններ: Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը`
1. ,,ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերն առավել արդյունավետ օգագործելու և ինտենսիվ այգիներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` կապված 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի կողմից Վայոց ձորի մարզում անցկացրած արտագնա նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարման հետ,,:

2. ,,Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին,,:

3. ,,Զորահավաքային նախապատրաստական աշխատանքների մասին,,:

Օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Զեկույցում վարչության պետը նշեց, որ ընթացիկ տարում մարզում կատարվել է 5178հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մ. Ներսիսյանը զեկուցեց, որ մարզի վարելահողերը օգտագործվում են 35 տոկոսով, խոտհարքները` 80 տոկոսով և արոտավայրերը` 30 տոկոսով: Մարզի գերակա խնդիրն է ավելացնել մշակովի հողատարածությունները` բարձրացնելով գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետությունը:
Ելույթով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Ելույթի սկզբում Ա. Հարությունյանն անդրադարձ կատարեց օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի Արտավան գյուղում բռնկված հրդեհին` շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարությանը, համայնքապետերին և աղետի դեմ պայքարած բոլոր կազմակերպություններին և անհատ անձնաց կատարած աշխատանքի համար:
Նախարարի տեղակալը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց տիրող անասնահամաճարակային վիճակին և իրականացվող միջոցառումներին` հորդորելով լուրջ և հետևողական աշխատանք տանել աղետալի հետևանքներից խուսափելու համար:
Ա. Հարությունյանը խոսեց նաև ՀՀ կառավարության կողմից նախատեսվող գյուղատնտեսական նոր ծրագրերի մասին, մասնավորապես` նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման և սուբսիդավորված վարկերի տրամադրման մանրամասների վերաբերյալ:
Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության հետագա զարգացումը տեսնում է հողերի խոշորացման և ֆերմերային տնտեսությունների զարգացման մեջ: ,,Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնումը, որտեղ ոռոգումը կկատարվի կաթիլային եղանակով, գյուղատնտեսության ոլորտի զարգացման լուրջ և շոշոփելի խթան են հանդիսանում>>,-ասաց մարզի ղեկավարը:

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ա. Ղազարյանը համառոտ ներկայացրեց 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները` նշելով որ օգոստոսի 14-ից մարզի բոլոր հանրակրթական դպրոցներն աշխատում են և տարվում են նախապատրաստական աշխատանքներ նոր ուսումնական տարին հավուր պատշաճի մեկնարկելու նպատակով: Ա. Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարզի սահմանամերձ Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ և Սերս գյուղերի դպրոցների աշակերտներին դասագրքերը կտրվեն անվճար հիմունքներով:
Խոսելով կրթական ոլորտի խնդիրների մասին, մարզպետ Հ. Սարգսյանն ասաց, որ 2017 թվականին մարզի ուսումնական հաստատություններում սպասվում են օպտիմալացման աշխատանքներ: <<Նպատակը արդյունավետ կրթություն ապահովելն է և ուսուցչի արժանապատիվ վարձատրությունը: Այս բարեփոխումն ինքնանպատակ չէ: Ամեն ինչ արվում է հանուն երեխայի և հանուն նրա որակյալ կրթության>>,-իր խոսքում նշեց մարզպետը:
Օրակարգային երրոդ հարցը` <<Զորահավաքային նախապատրաստական աշխատանքների մասին>>, ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյանը:
Հարցի հետ կապված հաղորդումներով հանդես եկան Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, ինչպես նաև Եղեգնաձորի զինվորական կոմիսարի տեղակալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45