Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալություն եմ հայտնում օրհասական պահին արագ արձագանքի և օգնության համար

18.08.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն է հայտնում պետական գերատեսչություններին և կառույցներին, մասնավոր կազմակերպություններին և անհատ անձնաց օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի Արտավան գյուղում բռնկված հրդեհի մարման ընթացքում ցուցաբերած օպերատիվ աշխատանքի համար:
Հրդեհի կանխման և մարման աշխատանքներում հսկայածավալ աշխատանք և աջակցություն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման ղեկավարությանը` ապահովելով զինվորների ակտիվ մասնկացությունը հրդեհաշրջման աշխատանքներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ` Փրկարար ծառույության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԻ նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ղեկավարությանը և փրկարարներին օպերատիվ աշխատանքի համար:
Հրդեհաշիջման աշխատանքներում մեծագույն աշխատանք են իրականացրել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի ոստիկանները` իրենց պետերի գլխավորությամբ:
Հրդեհի կանխման և մարման աշխատանքներին օժանդակել է նաև ,,Լիդիան Արմենիա,, ընկերությունը, որը տրամադրել է Caterpillar D10 տեսակի՝ 2 և Caterpillar D9 տեսակի՝ 1-ական տրակտոր, 3 միավոր «Կամազ» մակնիշի 10 տոննա ջրատարողությամբ ջրատար, բարձր անցանելիության 3 մարդատար մեքենա: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են նաև ընկերության 14 աշխատակիցներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 100 փրկարարական ծառայող և 9 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա, ՀՀ ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների 270 և ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերից՝ 150 ծառայող, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 22, անտառնտեսության 40, Բնապահպանության պետական տեսչության 4 աշխատակից, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան, Սարավան, Զառիթափ, Վայք և Մալիշկա համայնքների շուրջ 400 բնակիչ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:57:24