Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 23.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ներքոնշյալ կազմակերպությունների տնօրենները: Օրակարգում ներառված էր՝

Վայոց ձորում անցկացվել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակը

Վայոց ձորում անցկացվել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակը 21.10.2017

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվել և անցկացվել է > ծրագրի շրջանակում համապետական երրորդ շաբաթօրյակը, որին մասնակցել են, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել

Իրազեկում

Իրազեկում 20.10.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Միկոյան փող. 14, 16, 22, Կամոյի 2 և 2Ա համարների, Անդրանիկի փողոցի և նրբանցքի, Երևանյան, Ագաթանգեղոսի խճուղիների, համար N զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 20.10.2017

ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է: 2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով: Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնական

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին 19.10.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել > գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի սկզբում ներկայացվել են > ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման համար անհրաժեշտ պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ, իսկ աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ավելացել են 51.2 տոկոսով: Զեկուցվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից

Իրազեկում

Իրազեկում 18.10.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 20-ին Ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 16:27:59