Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

04.12.2017

 Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատաքները, ինչպես նաև հակիրճ հաղորդումներով հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց Ջերմուկում համատիրությունների ձևավորման գործընթացի, Շատին համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքների և Ազատեկ բնակավայրի խմելու ջրագծի համաֆինանսավորման ընթացքի մասին: Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց նաև մարզի տարածքով անցնող մայրուղու վրա գտնվող հատուկ կարգավորման օբյեկտների վերաբերյալ նախատեսված առաջարկությունների մասին: Մարզպետ Հ. Սարգսյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց տեղեկություն պատրաստել 2015-2016 թվականներին Վայքի տարածաշրջանի խոշորացված համայնքներում կատարված ներդրումների վերաբերյալ: Այնուհետև գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի կողմից ներկայացվեց սերմացուների պարտքի վերաբերյալ կիրառված զեղչի մասին, ներկայացվեց նաև գյուղատնտեսական տարվա աշխատանքների վերաբերյալ տեղեկություն: Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկատվություն պատրաստել տարվա մարզում գյուղոլորտում կատարված աշխատանքների, արտադրված գյուղմթերքի, դրանց մթերումների և սպառման վերաբերյալ, առ 01.12.2017 թ. դրությամբ:
Նշվեց, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի տարածաշրջանի խոշորացված համայնքների աշխատակազմերի հաստիքացուցակների հաստատման աշխատանքները: Խոսվեց մարզի համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքների մասին, որի վերաբերյալ մարզպետը հանձնարարեց զբաղվել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգմամբ և տեղեկություն ներկայացնել համայնքներում աղբահանության պայմանագրերի կազման և վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին:
Քննարկվեց նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն ու արդյունքները: Ներկայացվեց առողջապահության և կրթության ոլորտին վերաբերող, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել դպրոցների ջեռուցման կազմակերպման աշխատանքները:
Իրավաբանական բաժնի պետին հանձնարարվեց հետևել ՏԻ մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությանը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից մշակվող որոշումների և կարգադրությունների իրավական հիմքերին համապատասխանությանը :
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետը նշեց, որ համապատասխան ատյան է ներկայացվել Ջերմուկի ազգային պարկի ձևավորման վերաբերյալ տեղեկանքը: Քննարկվեց ճանապարհների ձմեռային պահպանության հարցերին, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզի ղեկավարը վերջում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42