Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ Վայոց ձորում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ Վայոց ձորում 01.06.2016

Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, հյուրեր, ծնողներ: Միջոցառումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձով, որը հանդիսատեսին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքային և Արենի, Զառիթափ, Գետափ գյուղական համայնքներում գործող մշակութային խմբերը, արվեստի կրթօջախների և նախադպրոցական հաստատությունների համույթները և անհատ կատարողները: Միջոցառման ամենակարևոր մասնակիցները՝ ուրախ ու ժպտադեմ երեխաները, մեծ հրճվանքով մասնակցում էին կատարվող երաժշտական համարներին: Նրանց ուրախությունը լիարժեք դարձրեց հեքիաթների հերոսների հայտնվելը: Հեքիաթների հերոսների

Տեղեկանք

Տեղեկանք 31.05.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին.

Գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը  ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 30.05.2016

Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը նշեց, որ վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության ապրիլի 28-ի թիվ 16 արձանագրային որոշման 29-րդ կետով ,,Շինարարության ոլորտի բարեփոխման ծրագրին հավանություն տալու մասին,, որոշման նախագիծը և ներկայացվել է նախագծի վերաբերյալ վարչությունում ձևավորված կարծիքը, ինչպես նաև ներկայացրեց մարզում ընթացող շինաշխատանքների կատարման ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, մարզի 31 միջնակարգ և 3 ավագ դպրոցներում կազմակերպվել են Վերջին զանգին նվիրված միջոցառումները, որոնք ընթացել են պատշաճ ու առանց միջադեպերի: Մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ նույն պատշաճությամբ կազմակերպել նաև Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներն ինչպես մարզկենտրոնում, նմանապեսև մարզի մյուս համայնքների կրթական հաստատություններում: Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Տոնական միջոցառում նվիրված Հանրապետության տոնին

Տոնական միջոցառում նվիրված Հանրապետության տոնին 30.05.2016

Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի առաջին Հանրապետությունը: Եղեգնաձորի ամֆիթատրոնում անցկացվեց տոնական միջոցառում մեր հանրապետության համար կարևորագույն տոներից մեկի կապակցությամբ: Տոնական համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի կողմից, որի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի պարային խմբեր, անհատ և հեղինակային կատարողներ, երգչախմբեր: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ, հյուրեր: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել հայ ժողովրդին ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, > կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և, հանրապետությունը խորհրդայնացվել է:

Ցուցահանդես նվիրված  Թանգարանների միջազգային օրվան

Ցուցահանդես նվիրված Թանգարանների միջազգային օրվան 27.05.2016

Մայիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության > ՊՈԱԿ-ի և Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանը: Ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտված է հայկական բնաշխարհը գունային իր ողջ ներկապնակով: Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, բնության մեջ մեզ արդեն ծանոթ ամեն անկյուն կտավների վրա նոր շունչ է ստանում, իսկ գարնանային բնության զարթոնքը նկարչին տալիս մեկ այլ տրամադրություն, խթան և թարմ շունչ նորանոր կտավներ ստեղծելու և արարելու համար: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը նվիրված է Թանգարանների միջազգային օրվան:

Կայացավ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մարզային փուլը

Կայացավ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մարզային փուլը 27.05.2016

Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016,, մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Վայքի թիվ 3 մանկապարտեզները: Մարզային փուլում փոքրիկ մարզիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով և հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը: Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 2 մանկապարտեզը, իսկ Վայքի թիվ 1 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40