Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

06.12.2017

  Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով, համաշխարhային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության պատվիրատվությամբ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կկայանա Մ2 - Կարմրաշեն ավտոճանապարհի 11.7 կմ հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթը: Նշված՝ վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը, ձգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 143.3 կիլոմետրից մինչև Հերհեր գյուղի վարչական կենտրոն և միջնակարգ դպրոց: Աշխատանքների կատարման ժամկետը 11 ամիս է:
Նույն ծրագրի շրջանակներում 2018 թվականին կիրականացվի նաև Մ2-Գետափ - Մ10 և Տ-9-21 (Շատին) – Հորբատեղ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53