Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

05.12.2017

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2017թ ամառային զորակոչի կատարման արդյունքների մասին,
2. ՀՀ Վայոց ձորի մարզում 2017թ ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին:
Ներկայացվեց, որ 2017թ ամառային զորակոչը կատարվել է կարգագրին համապատասխան և աշխատանքներ են տարվում 2017թ ձմեռային զորակոչը պատշաճորեն և սահմանված կարգով կազմակերպելու նպատակով:
Արծարծվեց նաև զինակոչիկների բուժզննմանը և նախնական պատվաստումների կատարմանը, տարածքային զորակոչային բժշկական հանձնաժողովների գործունեության և զինակոչիկների կցագրման բժշկական հանձնաժողովների ձևավորման ժամկետներին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում հանձնարարեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին, մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետին, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարներին՝ զորակոչերի օրերին ռազմահայրենասիրական երգերի, ազգային պարերի կատարումների, զորակոչիկներին բարի ճանապարհի կոչ-մաղթանքների միջոցով ապահովել տոնական տրամադրություն, ինչպես նաև զորակոչի ավարտից հետո կազմակերպել հանդիպում բանակից զորացրված երիտասարդների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:37:38