Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը 21.02.2017

Ս/թ փետրվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ԵՄ փորձագետներ Ալեք Կարաևը, Տաթև Խոսրոևան, ինչպես նաև մարզի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալը ողջունեց մասնակիցներին, նշեց, որ հերթական քննարկումը նվիրվում է մարզի զարգացման ռազմավարարական ծրագրի երկրորդ մասին և հաջողություն մաղթեց աշխատանքներին: Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեց, որ զարգացման ռազմավարարական ծրագրի կազման մեթոդաբանությունը ուղղված է եղել ավելի պարզ ու հասկանալի ծրագիր կազմելուն և նախորդ 400 էջանոց ծրագրի ծավալը հասցվել է 50 էջի: Իսկ աշխատանքային խմբի անդամ Ցողիկ Բաբայանը ներկայացրեց մարզային զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները, նշեց, որ ծրագրի արդյունքները չափելի են և համահունչ ԵՄ 2020թ. ծրագրին: Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի տեսլականը ենթադրում է

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը 21.02.2017

2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնն այս այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծուհիներ ՍիլվաԿապուտիկյանին և Մարո Մարգարյանին: Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների շուրջ 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 100-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 40-ը։ Մրցութային ժյուրիի կազմում էին

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում 16.02.2017

Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր > հասարակական կազմակերպությունը` ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի աջակցությամբ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, > ընկերության հիմնադիր-սեփականատեր Աշոտ Արսենյանի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ երիտասարդության և սպորտի փոխնախարար, > հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը,մարզի համայնքների ղեկավարներ, զինծառայողներ և բազմաթիվ քաղաքացիներ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 15.02.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որը գլխավորում էր կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝ 1. 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով >, >, > ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները: 2. 2016թ.-ի ներքին աուդիտի հատատված ծրագրով իրականացված աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը:

Կայացավ քաղաքացիների փետրվարեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների փետրվարեր ամսվա ընդունելությունը 14.02.2017

2017 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 199 քաղաքացի, ընդունելության էին եկել 199-ը: Ընդունելության եկած 198 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր պետպատվերով բուժվելու հարցով, որի դիմումը ևս բավարարվեց:

     ՀՀ Վայոց ձորի մարզպետի  մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 13.02.2017

Խորհրդակցությանը քննարկվեցին մարզի համայնքների գազաֆիկացմանը, հրատապ ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, գարնանացան ցորենի ձեռքբերվելիք քանակին և ներկրմանը, մկնանման կրծողների դեմ պայքարի կազմակերպմանը, առողջապահական ոլորտին, մշակութային ծրագրերին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի նախապատրաստման աշխատանքներին, համայնքներում իրականացվող վարչական հսկողությանը, հողօգտագործման ոլորտում արոտավայրերի կառավարման խնդիրներին, հողերի աճուրդային վաճառքի կազմակերմանը, մարզային զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների կարծիքներին, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության խնդիրներին, տեղական տուրքերի հավաքագրման աճին, գնումների գործընթացին վերաբերող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություն տվեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07