Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը  ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 30.05.2016

Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը նշեց, որ վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության ապրիլի 28-ի թիվ 16 արձանագրային որոշման 29-րդ կետով ,,Շինարարության ոլորտի բարեփոխման ծրագրին հավանություն տալու մասին,, որոշման նախագիծը և ներկայացվել է նախագծի վերաբերյալ վարչությունում ձևավորված կարծիքը, ինչպես նաև ներկայացրեց մարզում ընթացող շինաշխատանքների կատարման ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, մարզի 31 միջնակարգ և 3 ավագ դպրոցներում կազմակերպվել են Վերջին զանգին նվիրված միջոցառումները, որոնք ընթացել են պատշաճ ու առանց միջադեպերի: Մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ նույն պատշաճությամբ կազմակերպել նաև Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներն ինչպես մարզկենտրոնում, նմանապեսև մարզի մյուս համայնքների կրթական հաստատություններում: Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Տոնական միջոցառում նվիրված Հանրապետության տոնին

Տոնական միջոցառում նվիրված Հանրապետության տոնին 30.05.2016

Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի առաջին Հանրապետությունը: Եղեգնաձորի ամֆիթատրոնում անցկացվեց տոնական միջոցառում մեր հանրապետության համար կարևորագույն տոներից մեկի կապակցությամբ: Տոնական համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի կողմից, որի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի պարային խմբեր, անհատ և հեղինակային կատարողներ, երգչախմբեր: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ, հյուրեր: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել հայ ժողովրդին ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, > կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և, հանրապետությունը խորհրդայնացվել է:

Ցուցահանդես նվիրված  Թանգարանների միջազգային օրվան

Ցուցահանդես նվիրված Թանգարանների միջազգային օրվան 27.05.2016

Մայիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության > ՊՈԱԿ-ի և Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանը: Ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտված է հայկական բնաշխարհը գունային իր ողջ ներկապնակով: Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, բնության մեջ մեզ արդեն ծանոթ ամեն անկյուն կտավների վրա նոր շունչ է ստանում, իսկ գարնանային բնության զարթոնքը նկարչին տալիս մեկ այլ տրամադրություն, խթան և թարմ շունչ նորանոր կտավներ ստեղծելու և արարելու համար: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը նվիրված է Թանգարանների միջազգային օրվան:

Կայացավ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մարզային փուլը

Կայացավ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մարզային փուլը 27.05.2016

Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016,, մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Վայքի թիվ 3 մանկապարտեզները: Մարզային փուլում փոքրիկ մարզիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով և հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը: Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 2 մանկապարտեզը, իսկ Վայքի թիվ 1 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 27.05.2016

Սիրելի հայրենակիցներ: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո: Պատմական ճշմարտություն է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի, սակայն այդ ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության, որը հռրակվեց 1991 թվականին: Թեև մեր ժողովրդի պատմական կեսագրությունը եղել է նաև անկումներով, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է: Փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց, ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին, մեզ ավանդելով՝ այս մի բուռ երկիր և ապացուցեցին թշնամուն, որ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է: Հարգելիներս,

Հնչեց Վերջին զանգը

Հնչեց Վերջին զանգը 27.05.2016

Այսօր՝ մայիսի 27-ին, դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն այցելել են դպրոցներ և մասնակցել դպրոցներում կազմակերպվող տոնական վերջին դասերին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Եղեգնաձորի ավագ դպրոցի > տոնական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ուժային կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ աշակերտներ և ծնողներ: Միջոցառման սկզբում ներակները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակը, իսկ միջոցառման մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի բարեմաղթանքներով: Ավագ դպրոցում տոնական բարձր տրամադրություն էր տիրում: Բեմում հուզմունքից մի փոքր շփոթված, մի քիչ ամաչկոտ աշակերտների աչքերում նկատելի էր մեծ երախտագիտություն, որը երեխաները տածում են իրենց ուսուցիչների նկատմամբ: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհավորելով ուսուցիչներին, շրջանավարտներին և նրանց ծնողներին >-ի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ մեր հայրենիքի ապագան գտնվում է ուժեղ, ամուր և կրթված մարդկանց ձեռքերում և ապրիլյան դեպքերը դրա վառ ապացույցն են: >,- իր խոսքում նշեց Հ. Սարգսյանը: Դպրոցական կյանքն իր հետաքրքիր և խենթ առօրյայով երբեք չի մոռացվում: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում դպրոցն այն ռուբիկոնն է, որն անցնելով մենք սկիզբ ենք դնում մի նոր ուղու, նոր ճանապարհի` ճանապարհ դեպի մասնագիտական կրթություն: Այդ ճանապարդը դժվար է, քարքարոտ ու պահանջկոտ: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը լի է վերելքներով, երջանիկ և անմոռաց պահերով: Նշենք, որ դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին Վայոց ձորի մարզի 527 շրջանավարտներ, որոնցից՝ 31 միջնակարգ դպրոցների 370 և ավագ դպրոցների 157 շրջանավարտներ: Հաջողություն և նորանոր ձեռքբերումներ ենք ցանկանում մեր հանրապետության բոլոր շրջանավարտներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42