Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկում 18.10.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 20-ին Ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Խաչիկում 18.10.2017
Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնի օրը, Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնի առիթով մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին Խաչիկ համայնքի եկեղեցու ծխական համայնքը և Երևանի տարբեր եկեղեցիների ծխական համայնքների ուխտավորներ: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևորհովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: Ս. Պատարագի երգերը կատարվեց եկեղեցու մանկական երգչախմբի կողմից: Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը: Բարեշնորհ Արսեն սարկավագը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 18.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 21-ին > ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հետ (+374281) 2.30.61 կամ (+37477) 21 21 73 հեռախոսահամարով:

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 17.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 129 քաղաքացի, ընդունելության էին եկել 131-ը: Ընդունելության եկած 128 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնցից 127-ի խնդրանքը բավարարվել է, իսկ 1 քաղաքացու խնդրանքը մերժվել է, քանզի նույն օրը նույն ընտանիքից երկրորդ անդամն է եղել ֆինանսական օժանդակության խնդրանքով: Երեք քաղաքացիներ դիմել էին շենք-շինությունների ներսի և տանիքի վերանորոգմանը օժանդակելու խնդրանքով: Մարզպետ Հ. Սարգսյանը, վերջիներիս հարցերն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով,

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Զեկուցվեց,

Պարզաբանում 16.10.2017
Մամուլում օրերս տեղ գտած ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի հիմնական դպրոցի աշակերտների կրթությունը հարևան Արտաբույնք համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպելու խնդրին վերաբերող <<Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում>> հրապարակման վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի կողմից արված պարզաբանում-հերքումը : Տեղեկացնենք նաև, որ Վայոց ձորի մարզում հանրակրթությունից դուս մնացած երեխաներ չկան: